Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Նշենք, որ ճանապարհն այսօր առավոտյան էր փակվել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով