Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

Այս մասին հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը։

Հանդիպումը կայանում է Բրյուսելում անցկացվող միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում։

Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոյի եւ Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով