«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի, նրանց թիվը կարող է ավելանալ: Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։

Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն