ՌԴ Պետդուման «Կրոկուս»-ում տեղի ունեցած հարձակումից հետո քննարկում է մահապատիժը վերադարձնելու հարցը |factor.am|

factor.am: Երեքշաբթի Պետդումայի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Crocus City Hall-ի վրա հարձակման զոհերի: Դրանից հետո ՌԴ խորհրդարանի միանգամից երկու խմբակցությունների ղեկավարներ կոչ են արել չեղարկել Ռուսաստանում մահապատժի մորատորիումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր այդ տականքների [հարձակման մասնակիցների] համար այլ պատիժ չի կարող լինել, բացի մահապատժից»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն էլ առաջարկել է հանրաքվե անցկացնել մահապատժի վերադարձի հարցով. «Թող ժողովուրդն իր կամքն արտահայտի, իսկ իմ դիրքորոշումը միշտ էլ միանշանակ է եղել՝ նման հանցագործություն մտածած տականքները պետք է իմանան, թե ինչ հատուցում է իրենց սպասվում»։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արձագանքել է՝ հիշեցնելով, որ մահապատիժը վերադարձնելու համար հանրաքվե պետք չէ, «բոլոր որոշումներն այժմ կախված են Սահմանադրական դատարանից»։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն