Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին վերահրապարակվել է The New York Times-ում |1lurer.am|

1lurer.am: Հեղինակավոր The New York Times պարբերականը այսօրվա միջազգային համարում վերատպել է հունական Kathimerini օրաթերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ այն վերնագրելով այսպես՝ «Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումների նոր իմպուլս է տեսնում»: Պարբերականը մեջբերել է վարչապետի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը նպատակ ունի ապաշրջափակել ենթակառուցվածքներն ու բարելավել հարևանների հետ հարաբերությունները: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության նոր որակին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև