ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը և միևնույն ժամանակ հավելել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում։   

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը նման կարծիք է հայտնել «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Մենք Հայաստանի ղեկավարության կողմից ակնկալում ենք  քաղաքական սթափություն և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- նշել է քարտուղարն՝ անդրադառնալով  հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասո՞ւմ են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։

Իմանղալի Թասմագամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։

«Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- ասել է Թասմագամբետովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով