2024-03-29-5ffa60d8-75aa-40be-8ce3-65e23a11b836.jpg

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:

Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն