Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Երևանում մասսայական ծառահատումների |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, նրանց հետ հանդիպման եկավ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրման համար։

Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ` Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,- ասաց քաղաքապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն