ՀՀ սահմանները շատ պարզ են. Կոստանյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ հայտարարությունը։

«Ըստ էության ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը, չնայած դա էլ է վիճելի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից, թե ոչ։

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022թ. սեպտեմբերին», – այսօր շեշտեց արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև