Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴծ) հայտնում է Crocus City Hall – ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալի ձերբակալության մասին։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները, ովքեր ծագումով Կենտրոնական Ասիայից են, ձերբակալվել են Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում։ ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ նրանցից երկուսը գումար են փոխանցել հարձակվողների համար զենք և մեքենա գնելու համար, երրորդ անձը, իբր, ներգրավված է եղել հանցակիցներ հավաքագրելու և հանցագործներին ֆինանսավորելու մեջ:

Ավելի քան 144 մարդու կյանք խլած արյունալի հարձակման գործով կալանավորված է 10 անձ, նրանց մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Մոսկվան առանց փաստեր վկայակոչելու հայտարարում է, որ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են Ուկրաինա, ինչը Կիևը կտրականապես հերքում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն