Երևանի Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք։
Կազմակերպիչներից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ այս հանրահավաքով ազդարարում են պրոցեսի սկիզբ․
«Մենք մտադիր ենք նման փոքր հանրահավաքներ անցակցնել ամբողջ Երևանում և առաջիկա երկու ամիսներին դրանով զբաղված կլինենք, որպեսզի մայիս-հունիս ամիսներին գեներացնենք այն պրոցեսը, որը, մեր կարծիքով, որակապես վիճակ կփոխի երկրում, իսկ այդ փոփոխությունը հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով՝ իրենք լավ գիտակցում են նաև, որ հասարակական գիտակցության հետ կապված էլ ճգնաժամ կա, և այս հանրահավաքները ուղղված են լինելու հասկանալու, թե ինչն է խնդիրը, որ հասարակությունը, խիստ դժգոհ լինելով իշխանությունից, հապաղում է պայքարի դուրս գալու հարցում։