Ամեն ինչ կանենք, որ քննությունը օբյեկտիվ լինի․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աջամյանի հարազատներին |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, իր մոտ ընդունել է Արցախի պաշտպանության բանակում դեկտեմբերի 2-ին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին, որոնք մինչ այդ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Լսելով հարազատներին՝ վարչապետն ասաց․ «Տեղի է ունեցել ողբերգություն։ Քրեական գործ է հարուցված երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով, հիմա քննություն է գնում, քննությամբ պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունեցել, ամեն ինչ կանենք, որ օբյեկտիվ լինի, մեր տղային կարո՞ղ ենք հետ բերել, չենք կարող»։

Հարազատները պնդեցին՝ անցել է ավելի քան 20 օր, սակայն իրենց ոչինչ չեն հայտնում, թե ինչի հետևանքով է մահացել Աջամյանը։

ՀՀ վարչապետը իր օգնական Նաիրի Սարգսյանին հանձնարարեց Քննչական կոմիտեից տեղեկանք իրեն տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալներով, որից հետո Նաիրի Սարգսյանը կկապնվի հարազատների հետ։

Այսօր հարազատները վաղ առավոտից կառավարության շենքի առջև պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 2 անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան՝ որպես բողոքի նշան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն