Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային իբր «սադրիչ գործողությունների» համար: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դրանք վնաս են հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերին:

Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ որոշումների առաջքաշման համար: Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ, հավելել՝ «այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով