ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, և օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի խոսքերը։

«ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում։ Այնուամենայնիվ, Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով»,- նշել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter