Կրեմլն արձագանքել է ռուսական զորքերը դուրս բերելու մասին Փաշինյանի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ Տավուշից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կրկին որևէ ազդանշան այդ առումով չի եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Տավուշի մարզից ռուսական հենակետերի դուրսբերման մասին։    

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն