ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։
- Վահե Գրիգորյան՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ
- Նորա Կարապետյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
- Վիգեն Քոչարյան՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Ավելի վաղ ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը հաստատել էր առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով․
- Ալումյան Հայկ
- Գրիգորյան Լիզա
- Գրիգորյան Վահե
- Կարապետյան Նորա
- Մազմանյան Արմեն
- Մարգարյան Աննա
- Քոչարյան Վիգեն