Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքին ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։

«Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Պեսկովը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով