Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով