Նպատակն է տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ամրացնել ինքիշխանությունը․ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ինքնիշխանություն, իրավազորություն, իրավունքներ-պարտականություններ և տարածքային ամբողջականություն այս քառամիասնությունը կուժեղացնի, կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունը և զարգացումը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահամանզատման գործընթացին։

«Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։

«Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», – ասել է վարչապետը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն