Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան․ APA |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պաշտոնական Փարիզն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին երկու շաբաթ առաջ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչելԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը դիվանագիտական այդ քայլը բացատրեց «Ադրբեջանի միակողմանի գործողություններով, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով