Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ դրանք կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև