Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո |shantnews.am|

shantnews.am: Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե ՆԱՏՕ-ի անդամն ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա ակնհայտ հետևանքը կլինի նոր համաշխարհային պատերազմի բռնկումը»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։

Սիյարտոն նաև զգուշացրել է, որ եվրոպական քաղաքական առաջնորդները «տառապում են պատերազմական փսիխոզով»:

«Մենք բավականին խելահեղ հայտարարություններ ենք լսել ոչ միայն Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու, այլև միջուկային զենքի տեղակայման մասին»,- ասել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով