2024-05-04-cc721f96-511e-42e6-8a4d-6c50be4ac681.jpeg

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ |1lurer.am|

1lurer.am: Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Երկրի իշխանությունները Թել Ավիվին պաշտոնապես տեղեկացրել են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ հայտնել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Թել Ավիվում և Բոգոտայում երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը կշարունակվի:

Մայիսի 1-ին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված իր ելույթում հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է խզել հարաբերություններն Իսրայելի հետ, որի իշխանությունները, նրա խոսքով, ցեղասպանության քաղաքականություն են վարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն