ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե Վաշինգտոնը բոյկոտո՞ւմ է, Միլլերը պատասխանել է․ – «Մենք այնտեղ ներկայացուցիչ չենք ունենա: Իսկ եզրակացությունները թողնում ենք ձեզ»։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը Պուտինին լեգիտիմ նախագահ չի՞ համարում, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ-ը այդ ընտրություններն ազատ և արդար չի համարում, բայց Պուտինը Ռուսաստանի նախագահն է և պատրաստվում է շարունակել իր պաշտոնավարումը։

Պուտինի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր։ Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն