ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայր․
«Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում արդեն մեկ ամիս է գործում է նորակառույց մոդուլային մանկապարտեզը:
Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ», գրել է նա։