Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։

Որպես այս գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։

Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։

«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», – հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն