ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, որոնք ոստիկանական ծառայողների կողմից հիմնականում բացվում են՝ երբեմն քաղաքացիներին բերման ենթարկելով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով