Լրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆ |news.am|

news.am: Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի»,– նշեցին ՆԳՆ–ից։

Հիշեցնենք,որ այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։ Տեսանյութերը դիտել այստեղ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով