Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել․ ՆԳՆ |factor.am|

factor.am: Բողոքի ակցիաների ընթացքում այսօր Երևանում բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, որոնք ոստիկանական ծառայողների կողմից հիմնականում բացվում են՝ երբեմն քաղաքացիներին բերման ենթարկելով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով