Այսօր մինչև ժամը 20:00-ն Օպերային թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ քաղաքապետարան

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով, մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ. 1 և 9 երթուղիները ժամանակավորապես դադարեցնում են սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները այլընտրանքային ճանապարհներով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով