ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մայիսի 15-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին։ 

Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։

Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է, որ 2023-2026 թվականներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությամբ իրականացվող «Գործողությունների ծրագրի» շրջանակներում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել աշխատակազմերի ձևաչափով։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ու Եվրոպայի խորհուրդն արդարադատության ոլորտում վստահելի գործընկերներ են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով