2024-05-17-8db34688-ecb5-454c-a6af-461c6dc23548.jpeg

Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: Նրանց առաջին կանգառը Վարանդայի շրջանն է, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին:

Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։

Իր հերթին, Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները:

«Մեր եղբայրական առաջարկը. եթե մենք կարողանանք բարեկամական հիմունքներով մասնակցել վերականգնմանը, ապա պատրաստ ենք»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն