Հաջիևն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Հաջիևը X-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:

«Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշել է Հաջիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն