2024-05-18-7e3174f9-0b8b-4581-b0da-5f8037656496.jpg

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին,  «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: 

Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ այդ համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի:  Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը:

Հանդիպման շրջանակում Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին կարևորել են նաև երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի օրենսդիր մարմնի ինստիտուտի կայացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն