Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբիւքյան իր էջում։

Որպես պատճառը նա մասնավորապես նշում է, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

«Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նա Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2022 թվականի հունվարի 9-ին։

Ըստ պայմանավորվածության՝ 2.5 տարի համայնքը պետք է ղեկավարեր Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն: Այսինքն՝ Մինասյանի պաշտոնավարման ավարտին մնում էր 2 ամիս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով