2020 թվականին սահմանադրական բարեփոխումներ կարող է ունենանք․ Բադասյան |news.am|

news.am: Արդարադատության որակի մասով ես լուրջ մտահոգություն ունեմ նաև այսօր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ես շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ես շարունակում եմ տեսնել մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ոչ միայն դատարանում, այլ նաև այլ մարմիններում»,-նշեց նա։

Բադասյանի խոսքով՝ 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ․«Վարչապետին ներկայացվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացվել, երևի թե այս տարվա վերջին կամ հունվարի սկզբին կհրապարակվի, որով Արդարադատության նախարարությունը անելիք կունենա մրցութային կարգով ընտրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներին և իրավաբան-գիտնական ներկայացուցիչներին, որպեսզի ապահովի այս հանձնաժողովի աշխատանքների ներառականությունը, և 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ, կարող են դրույթներ լինել, որոնք վերաբերելի են ՍԴ-ին»։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով