2024-05-22-18e43e48-5a0e-40b7-823c-b2e7d1d0dc61.png

Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության:

Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են, ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու ով մտահոգ է իր ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն:

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն