2024-05-22-245a07c8-078b-41a5-9ec1-b557c82e29d5.jpg

ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և, ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի, զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն