azatutyun.am: Վարչապետի ավտոշարասյունը հասավ Կիրանց, կանգ առավ դպրոցի նորակառույց շենքի մոտ:
Այստեղ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Ազատության» թղթակցին թույլ չտվեցին մոտենալ և հարցեր ուղղել նրան:
Կիրանցում է նաև ոստիկանապետը, գյուղում լարված իրավիճակ է: Բոլոր լրագրողներին իրավապահները հորդորեցին հետ քաշվել:
Դրսում հավաքված կիրանցեցիներին հորդորում են գնալ դպրոց և մասնակցել այնտեղ կայանալիք հանդիպմանը, գյուղի բնակիչների մի խումբ հրաժարվում է: