2024-05-26-8c5ba144-e68b-4f8d-a8d0-9f7077d42912.jpg

Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով՝ տեղի ունեցած հեղեղումների արդյունքում․ ԲՏԱ նախարարություն

Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են  օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն