2024-05-27-0f477509-86c0-4302-a51a-a91cf74b5b53.jpg

Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ |news.am|

news.am: Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ընդհանուր առմամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 285 քաղաքացի, և բոլորը ազատ են արձակվել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն