news.am: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Սարդարապատ ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադառնում են Երևան։
Մինչ վերադարձը Սրբազանն ասաց, որ այսօր որևէ հանրահավաք չի լինելու։
«Միասին կգնանք Հանրապետության հրապարակ, կհայտարարվի անլիքների մասին և կարճ ժամանակով ամեն մարդ կվերադառնա իր անձնական տուն՝ անանձնական տնից։ Մարդիկ կան ամբողջ գիշեր նստել են, բայց մարդկայնորեն կարիք ունենք նաև հանգստանալու»,- հայտնեց նա։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։