Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության. Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում, կբերի հաջողության, AnalitikaUA-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Շնորհավորելով Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել և նշել, որ շատ է հավանում Հայաստանը:

«Գլխավոր մաղթանքն է՝ միշտ ճիշտ ընտրել դաշնակիցներին և չվստահել կեղծավորներին։ Կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում, կբերի հաջողության»,- ասել է նա։

Քաղաքական գործիչը նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որն ունի ուժեղ ներքին կամք, որտեղ կա այսքան հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։

«Ինձ դուր է գալիս, որ կա այդպիսի շատ հզոր ներքին միջուկ, երբ մարդիկ գիտեն, թե ով են, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է իր ուզածը լինելու իրավունքի, իր ազատության համար, և դա միայն հարգանք է ներշնչում, համակրանք ու ցանկություն միշտ օգնելու, աջակցելու, ոչ միայն խոսքով, այլև գործով»,- եզրափակել է Պոդոլյակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն