Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը |tert.am|

tert.am: Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ դա Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։

Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ Նորվեգիայի որոշումը նույնպես ուժի մեջ է մտել, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ավելի քան 30 տարի Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ամենաուժեղ աջակիցներից մեկը: Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, դա կարևոր հանգրվան է Նորվեգիայի և Պաղեստինի հարաբերություններում», – ասվում է հայտարարության մեջ:

Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխաուլ Մարտինը, նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո, նույնպես հայտարարել է Պաղեստին պետության պաշտոնապես ճանաչման մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով