ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, արբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինը Մոսկվայում մասնակցում է Ադրբեջանի անկախության օրա առիթով անցկացվող հանդիսավոր ընդունելությանը։

Գալուզինը նշել է, որ սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն