Փաշինյանը Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց 2 մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին |news.am|

news.am: Գործադիրի՝ մայիսի 30-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնում մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով