ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի մասին գործը փոխանցել է Սենատին |tert.am|

tert.am։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին գործը Սենատին (Կոնգրեսի վերին պալատ) փոխանցելուն:

Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունն անցկացրել էր դեկտեմբերին: Նախագահին մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:

Թրամփին պաշտոնից հեռացնելու համար իմփիչմենթին կողմ պետք է քվեարկի սենատորների երկու երրորդը: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ դա քիչ հավանական է, քանի որ Սենատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականներից և ոչ ոք չի աջակցել իմփիչմենթին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով