2024-06-02-7b51599b-443b-47b5-b079-9e0ce71c792a.jpg

Ընթանում է նախկին երկաթգծի կամրջի վերափոխման աշխատանքները․ Գնել Սանոսյանը այցելել է Այրում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ այցելել է Այրում և նշել, որ ընթանում է նախկին երկաթգծի կամրջի վերափոխման աշխատանքները․ 

«Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։

Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։ 

Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել», ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն