Ադրբեջանի նավաշինական գործարանում գազի թունավորումից 5 աշխատակից է մահացել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: «Կասպյան նավագնացություն» ընկերության (ASCO) «Զիխ» գործարանի լողացող նավաշինարանում շմոլ գազից թունավորվելու հետևանքով հինգ աշխատակից է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ին։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նավաշինարանի հերթապահ Նամիգ Յոլչուևը, նկատելով չորս աշխատողների բացակայությունը, որոնել է նրանց և մտել բալաստի պոմպային խցիկ և նույնպես թունավորվել։

 

«Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջոկատը դեպքի վայրում հայտնաբերել է Թուրալ Սաֆարալիևի, Օրխան Շախբազովի, Նամիգա Յոլչուևի, Թեյուբ Աղաևի և Սամիդ Մամեդովի դիերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս երկու մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն