ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել. ԱԳ նախարար |news.am|

news.am: ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն վիճակը, այն ծուղակը, որում հայտնվել է Հայաստանը, մի ծուղակ է, որը դուք կամ ձեր օգնությամբ ուրիշներն այդ թակարդը լարել եք տասնամյակներ շարունակ»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այն դիրքորոշումները, որ հայտնվել են տարիներով, միջոց են եղել՝ կանխելու Հայաստանի իրական ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը։

«Այո, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա՝ ապահովելու Հայաստանի իրական անազատությունը»,- նշեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն